Nirvana խումբը և Փիթեր Գեբրիելը հայտնվել են Փառքի սրահի հավակնորդների շարքում
Nirvana ռոք խումբը և Փիթեր Գեբրիելը հայտնվել են ռոքնռոլի Փառքի սրահի հավակնորդների շարքում: Նրանք հայտնվել են 16 հավակնորդներից բաղկացած ցուցակում, որոնցից կընտրվեն նրանք, ովքեր Փառքի սրահում կհայտնվեն 2014-ին, հայտնում է Lenta.ru-ն՝ AP-ին հղումով:
Բացի այդ, Փառքի սրահում տեղ ունենալու համար պայքարում են նաև երգչուհի Լինդա Ռոնսթադթը, Hall and Oates դուետը, Լինկ Ռեյը, ինչպես նաև The Replacements, Yes և The Zombies խմբերը:
Փառքի սրահի 16 հավակնորդներից ոմանք կփորձեն այնտեղ հայտնվել երկրորդ անգամ, որոնց շարքում են ռեփեր LL Cool J-ն, Կետ Սթիվենսը, Kiss, The Meters, The Paul Butterfield Blues Band, Deep Purple և Chic ռոք խմբերը:
Քվերակության արդյունքները, որը կանցկացվի Փառքի սրահի արդեն գործող անդամների շրջանում, հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին: Նոր անդամներին նվիրված հանդիսավոր տոնակատարությունը տեղի կունենա Նյու Յորքում:










