Ջենիֆեր Լոպեսը, Դևիդ Բեքհեմը, Բեյոնսեն ու հոլիվուդյան այլ աստղեր վերածվել են Disney-ի մուլտհերոսների (լուսանկարներ)

10:59 • 16.10.13

Լուսանկարչուհի Էնի Լեյբովիցը տարիներ շարունակ հոլիվուդյան աստղերին «տեղափոխում» է իրական հեքիաթ՝ նրանց վերածելով հանրահայտ Walt Disney ընկերության սիրված ու ճանաչված մուլտհերոսների։ 

 

Tatler-ը նկատում է, որ Լեյբովիցի «թեթև ձեռքով» սեքսուալ Բեյոնսեն վերածվել է Հրաշքների աշխարհից միամիտ Ալիսայի, իսկ բարի ու ժպտադեմ Օլիվիա Ուայլդը՝ Սպիտակաձյունիկին սպանել ցանկացող չար կախարդի։ 

 

Սակայն որոշ հոլիվուդյան աստղեր էլ վերածվել են իրենց իրական կերպարին շատ նման հեքիաթային հերոսների։ Օրինակ՝ Ջեսիկա Բիլը՝ քաջ ու հաստատակամ Պոկահոնտասի, Դևիդ Բեքհեմը՝ խիզախ ու գեղեցիկ արքայազնի, իսկ Պենելոպա Կրուսն էլ՝ գեղեցկուհի Բելլի։

 

Բեյոնսե («Ալիսան հրաշքների աշխարհում»)

 

Ռեյչլ Վայս (Սպիտակաձյունիկ, «Քնած գեղեցկուհին»)

 

 

Դևիդ Բեքհեմ, (արքայազն Ֆիլիպ, «Քնած գեղեցկուհին»)

 

 

 

 

Թեյլոր Սվիֆթ («Ռապունցել»)