iPad 5-ը կունենա մատնահետքերի ճանաչման գործառույթ

17:08 • 16.10.13

Ամերիկյան Apple ընկերության նոր սերնդի պլանշետը՝ iPad 5-ը, որը ներկայացվելու է հոկտեմբերի 22-ին, կունենա մատնահետքերի ճանաչման գործառույթ։

 

Ինչպես հայտնում է Yahoo! News-ը, այս մասին հայտնի է դարձել նորույթի՝ համացանց արտահոսած լուսանկարների շնորհիվ։

Հիշեցնենք, որ մատնահետքերի ճանաչման Touch ID գործառույթն առկա է նաև iPhone 5s սմարթֆոնում, որը վաճառքի է հանվել անցած ամիս։

 

Ինչ վերաբերում է նոր iPad-ի տեխնիկական բնութագրին, ապա շատ մանրամասներ հայտնի չեն։ Ըստ որոշ աղբյուրների, այն լինելու է ավելի թեթև ու բարակ։
 

iPad 5-ը կունենա մատնահետքերի ճանաչման գործառույթ