Իրանը նշել է ուրանի մինչև 20% հարստացումը դադարեցնելու նախապայմանը
Իրանի պատվիրակությունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դադարեցնել ուրանի մինչև 20% հարստացումը՝ պայմանով, որ ԱՄՆ-ի և Եվրոպական միության միակողմանի պատժամիջոցները վերացվեն։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին տեղեկացրել է Ժնևում միջազգային միջնորդ «վեցյակի» և Իրանի բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։
«Բանակցային գործընթացի համար կարևոր է, որպեսզի կողմերի միջև վստահության մթնոլորտ լինի։ Իրանը կարող է քննարկել մինչև 20% ուրանի հարստացման դադարեցումը՝ Իրանի դեմ գործող պատժամիջոցների վերացման դեպքում, սակայն միայն ժամանակավորապես։ Խոսքն ուրանի հարստացումից հրաժարվելու մասին չէ»,-ասել է աղբյուրը։
ԵՄ ներկայացուցիչը երեկ նշել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների հարցում փոփոխություն կլինի միայն բանակցային գործընթացում իրական փոփոխությունների դեպքում։










