Ամերիկացի և իրաքցի մասնագետներն առաջին անգամ հաշվել են՝ որքան մարդ է զոհվել Իրաքի պատերազմում
Ամերիկացի և իրաքցի մասնագետներն առաջին անգամ հաշվել են, թե որքան մարդ է զոհվել Իրաքի ամբողջ պատերազմի ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Առողջապահության ամերիկյան միջազգային միությունից Էմի Հեգոպիանը նշել է, որ այդ թիվը կազմում է շուրջ կես մլն՝ 460 հազար: Խոսքը 15-60 տարեկան մարդկանց մասին է: Նրանցից 132 հազարը մահացել է անմիջապես ռազմական գործողությունների հետևանքով: Ամենից շատ մարդ զոհվել է 2005-2006 թթ.՝ ամեն շաբաթ մոտ 766 հոգի:
Մինչ այս շրջանառվում էին հակասական տվյալներ: 2013-ի մի ուսումնասիրությամբ հաշվի էին առնվել միայն խաղաղ բնակչության կորուստները, որը կազմել էր 116 հազար:
Իրաքի պատերազմը տևել է 2003-ի մարտից մինչև 2011-ի դեկտեմբեր:










