Ճապոնիան խոստովանել է Չինաստանի հետ գաղտնի բանակցություններ վարելու մասին

10:10 • 16.10.13

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան խոստովանել է, որ հոկտեմբերին ճապոնացի և չինացի դիվանագետների միջև գաղտնի խորհրդակցություններ են տեղի ունեցել, գրում է Взгляд-ը:

 

«Ճիշտ է, որ մեր միջև տարբեր մակարդակներով երկխոսություն է տեղի ունենում»,- ասել է գլխավոր քարտուղարը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոկտեմբերի սկզբին Ճապոնիա գաղտնի այցելություն է կատարել Չինաստանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների համար տարածքային վեճի շուրջ քննարկումների նպատակով: Այնուամենայնիվ, այդ հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում: