Վիրավոր կենգուրուն կաթվածահար է արել Մելբուռնի օդանավակայանի տերմինալի աշխատանքը

12:15 • 16.10.13

Վիրավոր կենգուրուն կաթվածահար է արել Մելբուռնի (Ավստրալիա) օդանավակայանի տերմինալներից մեկի աշխատանքը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Կենդանին պատրաստվում էր ցատկել շենքի երկրորդ հարկ, երբ նրան հարվածել է կողքով ընթացող մեքենան: Կենդանին վնասվածքներ է ստացել, սակայն շարունակել է ճանապարհը և սկսել թռչկոտել հարկով, իսկ այնուհետ մտել է դեղատուն:

 

Ականատեսները փրկարարներ են կանչել, կենգուրուին անասնաբուժական օգնություն են ցուցաբերել և անվանել են Սայրուս:

 

Ինչպես նշում է գործակալությունը, տերմինալի շենքը գտնվում է կենգուրուների բնակավայրի հարևանությամբ, այդ պատճառով կենդանիները պարբերաբար փորձում են մտնել օդանավակայան: