Հարավային Կորեայում ստեղծվել է հատուկ զբոսաշրջային ոստիկանություն
Հարավային Կորեայում ստեղծել են զբոսաշրջիկներին օգնելու համար նախատեսված ոստիկանական ստորաբաժանում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
Ստորաբաժանման կազմի մեջ են մտել մոտ 100 երիտասարդ աշխատակիցներ, ովքեր տիրապետում են մի շարք օտար լեզուների, որոնց թվում են անգլերեն, ճապոներեն և չիներեն: Յուրաքանչյուր ոստիկանի համազգեստի վրա կա հատուկ գրություն, որի միջոցով հնարավոր է իմանալ, թե ինչ լեզու նա գիտի:
«Նրանք, ովքեր կարծում են, որ տաքսու վարորդները կամ փողոցում ուտելիք վաճառողները խաբել են նրան, կարող են գալ և խոսել մեզ հետ: Մենք զբոսաշրջիկներին կօգնենք լուծել խնդիրները»,-ասել է նոր ստորաբաժանման աշխատակիցներից մեկը:
Զբոսաշրջային ոստիկանությունը ստացել է հատուկ մուգ կապույտ համազգեստ, որը ստեղծել են PSY ռեփերի Gangnam Style երգի տեսահոլովակի կոստյումները ստեղծողները: Աշխատակիցներն իրենց մոտ զենք չեն կրում, իսկ անորոշ իրավիճակներում նրանք պետք է կանչեն «սովորական» ոստիկաններին:










