Ռուսական սարսափելի «կրոկոդիլ» թմրանյութը հայտնվել է նաև ԱՄՆ-ում (լուսանկարներ)

15:58 • 16.10.13

Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ վերջերս ԶԼՄ-ներում մեծ աղմուկ հանած ռուսական «կրոկոդիլ» թմրանյութը, որն անվանում են նաև «մարդակեր», արդեն հայտնվել է ԱՄՆ-ում։

 

Պարբերականը զրուցել է Իլինոյս նահանգի բնակիչներ Ամբեր և Էնջի Նեյթցելների հետ, ովքեր երկար ժամանակ օգտագործել են ռուսական ծագում ունեցող թմրանյութը։ Սա նշանակում է, որ կյանքի համար մեծ վտանգ ներկայացնող թմրանյութը նոր չէ, որ հայտնվել է Միացյալ Նահանգներում։

 

Eaten alive: Amber Neitzel, 26, right, shows the wound on her leg from the drug Krokodil with her sister Angie Neitzel, 29, left, in Joliet, Illinois


Քույրերին զննած բժիշկը, որը նաև թմրանյութերի փորձագետ է, ասել է, որ «կրոկոդիլի» թողած հետևանքներն իր պրակտիկայում ամենածանրն ու ամենասարսափելին են։
 

Ամբերն ու Էնջին համաձայնել են Daily Mail-ի համար ի ցույց դնել թմրանյութից այլանդակված իրենց մարմինները, որպեսզի «կրոկոդիլի»՝ առողջությանը հասցված վնասն ավելի պարզ դառնա ընթերցողների համար։

 

Proof: Doctors say the deep scaly wounds are different from those seen on normal heroin addicts. Angie, above, says she and her sister were unaware they were taking the drug - originally from Russia


Դրա սարսափելի հետևանքները ցույց տալու համար պարբերականը ներկայացրել է որոշ ժամանակ առաջ արված լուսանկարներ, որտեղ աղջիկները դեռևս ռուսական թմրանյութը չեն օգտագործել։

 

https://www.facebook.com/beauitifuldisaster87/photos https://www.facebook.com/angie.neitzel.7/photos


Քույրերը պնդում են, որ սկզբում չեն իմացել, թե ինչ են ընդունում՝ մտածելով, որ դա սովորական հերոին է։ Բացի այդ, նրանց գրավել է այն հանգամանքը, որ «կրոկոդիլը» շատ էժան է ու անչափ ուժեղ ազդեցություն է թողնում օգտագործելուց հետո։

 

Agony: Amber said: 'The sores on my elbow were so bad that the doctors thought they would have to cut part of the bone off, but luckily they managed to avoid that'
 

Թմրանյութի օգտագործման հետևանքով մարդկանց մարմնի վրա արագորեն ի հայտ են գալիս մեծ ու թեփոտած վերքեր, որոնք չեն փակվում ու շարունակում են տարածվել։

 

Official problem: The DEA were apparently flat-footed in their response to this foreign scourge, but are now urgently seeking the source of the drug after so many reports across the States
 

«Կրոկոդիլ» օգտագործողներն ապրում են միջինը 2-3 տարի, սակայն մեծ մասը մահանում է 1 տարուց։
Դրա կանոնավոր օգտագործումը հանգեցնում է մարմնի փտմանը, ինչը հասնում է մինչև ոսկորները.  արդյունքում հաճախ անդամահատվում են թմրամոլների մարմնի տարբեր հատվածներ։

 

 Ըստ վիճակագրական տվյալների՝ Ռուսաստանում 2.5 մլն մարդ օգտագործում է այս սարսափելի թմրանյութը։