Բնությունը լավագույն նկարիչն է. ԱՄՆ-ի գեղեցիկ բնապատկերները (լուսանկարներ)
Գունավոր բլրակներն ու լույսի և ստվերի անհավանական խաղերը ներկայացնող այս լուսանկարներն առաջին հայացքից կարելի է շփոթել որևէ տաղանդավոր նկարչի վրձնին պատկանող գեղեցիկ կտավների հետ, գրում է Daily Mail-ը։

Սակայն իրականում դրանք ամերիկյան Փալուս հովտի անհավանական բնապատկերներն են, որոնց նայելիս ակնհայտ է դառնում, որ աշխարհի, թերևս, ամենատաղանդավոր նկարիչը հենց ինքը բնությունն է։

Ֆոտոշարքի հեղինակն է Քրիսթին Հեյնսը, ով այս գեղատեսիլ վայր է այցելում ամեն տարի՝ սովորաբար գարնանը կամ աշնանը։



















