Լաոսում ավիավթարի զոհերի թիվը հասել է 44-ի (թարմացված)

17:37 • 16.10.13

Lao Airlines ավիաընկերությանը պատկանող ATR 72 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լաոսի մայրաքաղաք Վյենտյանից դեպի Պակսե քաղաքը, ընկել է Մեկոնգ գետը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ավիավթարի հետևանքով զոհվել է 39 մարդ։

 

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով ժամը 13։00-ին։ Ինքնաթիռում գտնվել է մոտ 40 մարդ։

 

Վթարը տեղի է ունեցել Պակսե քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքի պատրաստվելիս։ Ենթադրվում է, որ վթարի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները։


18:03 Ավիավթարի զոհերի թիվը հասել է 44-ի։

Ինչպես տեղեկացնում է France presse գործակալությունը, զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։