Լարի Գագոսյանը և Ջեֆ Կունսը՝ Frieze տոնավաճառում

12:00 • 16.10.13

Լոնդոնում մեկնարկում է Frieze շաբաթը. աշխարհում խոշորագույն արվեստի տոնավաճառներից մեկն այսօր կբացվի «Ռիջենթս պարկ»-ում՝ vip հյուրերի համար, իսկ հոկտեմբերի 17-ին՝ բոլոր ցանկացողների համար, հայտնում է buro247.ru-ն։ 

 

Frieze-ում, որն այս տարի ընթանում է Alexander McQueen ընկերության աջակցությամբ, կարելի է հանդիպել ինչպես հայտնի անուններ, այնպել էլ բացահայտել նոր տաղանդներ. 152 պատկերասրահներ ներկայացնում են Բասկիի, Կունսի, Մուրիլոյի աշխատանքները՝ երիտասարդ ժամանակակից նկարիչների աշխատանքների հետ միասին։

 

Ցուցադրության գլխավոր անփոխարինելի մասնակիցներից են Լարի Գագոսյանը (Gagosian Gallery), Դևիդ Ցվիրները (David Zwirner Gallery) և White Cube-ը: