Lufthansa-ն շվեդ է ման գալիս, ով պատրաստ է փոխել իր ազգանունը և տեղափոխվել Բեռլին

11:02 • 16.10.13

Գերմանական Lufthansa խոշոր ավիաընկերությունը Շվեդիայի բնակիչ է ման գալիս, ով պատրաստ է փոխել իր ազգանունը Կլաուս-Հայդիի և տեղափոխվել Բեռլին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Ընկերությունը խոստանում է վճարել նրա բնակարանի վարձը, հեծանվի, ինքնաթիռի տոմսի և մեկ տարվա ընթացքում գերմաներենի դասընթացների համար, միայն թե տվյալ մարդը պետք է համաձայնվի փոխել իր կյանքը:

 

«Նպատակն այն է, որ գտնենք մի մարդու, որն այնքան է սիրում Բեռլինը, որ պատրաստ է զոհել իր իսկական անունը և ամեն ինչ սկսել սկզբից»,- հայտնել է մարքեթինգի գծով մասնագետ Մագուս Էնգվալը:

 

Բեռլինն ամենահայտնի քաղաքներից է, որտեղ տեղափոխվում են շվեդները: Նաև Շվեդիայի բնակիչների մոտ տարածված է ազգանուն փոխելը: