ԱԷՄԳ-ը կքննարկի Իրանի միջուկային կայաններում ստուգումներ անցկացնելու հարցը հոկտեմբերի 28-ին

18:40 • 16.10.13

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների կողմից Իրանի միջուկային օբյեկտներում հատուկ ստուգումներ իրականացնելու թույլտվության հարցը կքննարկվի Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում հոկտեմբերի 28-ին, հաղորդում է РИА Новости-ն՝ միջազգային կազմակերպության աղբյուրին հղումով:

 

Ավելի վաղ Ժնևում միջազգային միջնորդ «վեցյակի» հետ բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել էր, որ պատրաստ է թույլատրել ԱԷՄԳ-ի փորձագետներին իր կայաններում անակնկալ ստուգումներ անցկացնել:

 

«Այս հարցերը, հավանաբար, Իրանի և ԱԷՄԳ-ի բանակցությունների ժամանակ կքննարկվեն հոկտեմբերի 28-ին: Բանակցությունների անցկացման վայրը դեռևս հայտնի չէ. դա կլինի հավանաբար Թեհրանը կամ Վիեննան», - հայտնել է աղբյուրը: