Մոսկվայում ավելի քան 160 ներգաղթյալ է ձերբակալվել

13:49 • 16.10.13

Մոսկվայում ավելի քան 160 ներգաղթյալ է ձերբակալվել, որոնք աշխատել և բնակվել են առևտրի կետերի տարածքում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչության հաղորդագրությունը։

 

«Օպերատիվ տեղեկություններն ուսումնասիրելով՝ Ամուրսկայա և Կուսկովսկայա փողոցներում և այլ շրջաններում ոստիկանները հայտնաբերել են Միջին Ասիայի 161 ներգաղթյալի»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ։ 12 օտարերկրացու դեմ արդեն վարչական արձանագրություն է կազմվել՝ ՌԴ այցելության կարգը և գտնվելու ռեժիմը խախտելու մասով։