Մումիայի առեղծվածը. չինական մումիան հայտնաբերվելուց անմիջապես հետո սևացել է (լուսանկարներ)
Չին հնագետներն ականատես են դարձել բավական ուշագրավ մի երևույթի. պեղման վայրում մասնագետները հայտնաբերել են 300 տարվա պատմություն ունեցող մումիա, որը դագաղը բացելուց անմիջապես հետո սևացել է։
Ինչպես նշում է Daily Mail-ը, հնագետները պնդում են, որ երբ դագաղն առաջին անգամ բացվել է, ապա նրանք տեսել են հիանալի պահպանված տղամարդու դեմքը, որը, սակայն, անհասկանալի պատճառներով սկսել է սևանալ։
Նույնը տեղի է ունեցել նաև մումիայի մարմնի մնացած հատվածի հետ։ Այժմ նմուշը տեղափոխվել է Հենան նահանգի համալսարաններից մեկը՝ հետագա ուսումնասիրությունների համար։














