Դատարանը փոխել է ռուս ընդդիմադիր Նավալնիի վճիռը
ՌԴ Կիրովի մարզային դատարանը փոխել է «Կիրովլեսի» գործով հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ու Պյոտոր Օֆիցերովի վճիռը` այն դարձնելով պայմանական, հայտնում է Газета-ն։
Նավալնին հայտարարել է, որ քաղաքական պայքարն ավարտելու մտադրություն չունի։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Կիրովլեսի» միջոցների յուրացման պատճառով Նավալնին դատապարվել էր 5, իսկ Օֆիցերովը՝ 4 տարվա ազատազրկման։
Ընդդիմադիր գործիչն իր թեկնածությունն էր առաջադրել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում՝ զբաղեցնոլով 2-րդ տեղը (27.24%):










