Ֆրանսիական համալսարաններն անցնում են ուսուցման առցանց ռեժիմի

17:51 • 16.10.13

Ֆրանսիան հարյուրամյակներ շարունակ եղել և շարունակում է մնալ եվրոպական լուսավորչության առաջատարներից մեկը, գրում է Euromag-ը՝ նշելով, որ երկրի իշխանությունները կրթական ոլորտում նոր հեղափոխական քայլ են իրականացնում։

 

Ֆրանսիայի կառավարության նոր որոշման համաձայն՝ մինչև 2017թ. երկրի բոլոր համալսարանների դասերի 20%-ը պետք է անցկացվի առցանց ռեժիմով։

 

Euromag-ն ընդգծում է, որ սա «մինի» հեղափոխություն է ուսանողների ու կրթական հաստատությունների համար, սակայն հաշվի առնելով այն, որ մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում, սա միանգամայն նորմալ երևույթ է։

 

Սակայն Le Parisien-ի լրագրողների կարծիքով՝ առցանց ուսուցման հարցում Ֆրանսիան ուշացել է, քանի որ այլ երկրների համալսարաններ, այդ թվում նաև Հարվարդն ու Սթենֆորդը, անվճար առցանց դասեր են անցկացնում ուսանողների ու ազատ ունկնդիրների համար։