Պակիստանում պայթյունի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել

19:49 • 16.10.13

Պակիստանի հյուսիսարևմտյան Հայբեր-Պահտունհվա նահանգում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, շուրջ 30-ը՝ վիրավորվել են, հայտնում է BBC-ն:


Զոհվածների թվում է եղել նաև նահանգի արդարադատության նախարար Իսրար Գանդապուրը:


Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ նախարարը դուրս է եկել դիմավորելու Կուրբան-բայրամը տոնելու համար ժամանած հյուրերին


Հայբեր-Պահտունհվա նահանգում ակտիվորեն գործում են գաղտնի զինված խմբավորումներ, այդ թվում նաև պակիստանյան թալիբները: