Ռուսաստանցի կինն ամուսնացել է իր 90-ամյակի նախօրեին

11:52 • 16.10.13

Ռուսաստանի Օմսկ քաղաքում արտասովոր պսակադրություն է կայացել: Ռաիսա Պեչուրան ամուսնացել է իր 90-ամյա հոբելյանի նախօրեին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Հարսնացուն 89 տարեկան է, իսկ փեսացուն՝ Յուրի Լարինը, 19 տարով փոքր է նրանից: Լարինն ասում է, որ անմիջապես հասկացել է՝ պետք է տեղում ամուսնանալ այդ կնոջ հետ, թե չէ ուրիշները կտանեն:

 

Նա Ստեպանովնային առաջարկություն է արել ծանոթության երկրորդ օրը: Հարսնացուն սկզբում մերժել է, սակայն փեսացուն համառ է եղել. նրա համար տարբեր քաղցրավենիքներ է գնել և տարել բժշկի: Ի դեպ, հենց բժշկից էլ խնդրել է նրա ձեռքը:

 

Պեչուրան մինչ այդ երկու ամուսին է հողին հանձնել: Ամուսիններն իրենց տարիքից շատ ավելի երիտասարդ տեսք ունեն, ինչը պայմանավորված է ոչ միայն սիրով, այլև առողջ ապրելակերպով. Պեչուրան արդեն 40 տարի ամեն առավոտ ֆիզկուլտուրայով է զբաղվում, իսկ երեկոյան զբոսնում: