Ռիհանան 22 մլն դոլարով շքեղ առանձնատուն է գնել Բարբադոսում (լուսանկարներ)
Հանրահայտ r’n’b ոճի երգչուհի Ռիհանան Կարիբյան ծովում գտնվող Բարբադոս կղզում շքեղ առանձնատուն է ձեռք բերել՝ 22 մլն դոլարով։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նույն տունն անցյալ տարի երգչուհին վարձակալել էր իր ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու համար, սակայն անշարժ գույքը Ռիհանայի դուրն այնքան է եկել, որ նա որոշել է չափսոսալ իր միլիոնները։

Առանձնատունն ունի 8 սենյակ և զբաղեցնում է 930 քմ տարածք։ Այն ունի 34 աշխատողներից բաղկացած անձնակազմ, որը հետևում է տան մաքրությանն ու անվտանգությանը։

Ի դեպ, Բարբադոսը 25-ամյա երգչուհու համար ամենևին էլ անծանոթ վայր չէ, քանի որ նա ծնվել և մեծացել է հենց այստեղ։















