Սպիվակովը՝ Երևանում. նոյեմբերի 10-ին ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Երևանում, հաջորդ օրը՝ Գյումրիում

16:42 • 16.10.13

 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը (Ռուսաստան)։ Այս մասին տեղեկացնում է syoa.am-ը։

Նվագախումբը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա նոյեմբերի 10-ին, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում։

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սպիվակովի գլխավորությամբ, կներկայացնի դասական երաժշտության գեղեցիկ երեկո։ Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Վասիլիա Լադյուգան (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։