Բրազիլիայում Ուսուցչի օրն ավարտվել է անկարգություններով

11:30 • 16.10.13

Բրազիլիայում Ուսուցչի օրվա առիթով Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում բողոքի ցույցեր են անցկացվել, որոնք վեր են ածվել ոստիկանության հետ անկարգությունների և բախումների, հայտնում է BBC-ն:

 

Ռիոյում 5.000 մարդու խաղաղ ցույցից հետո դիմակավոր անձանց մի խումբ սկսել է հարձակումներ իրականացնել խանութների վրա, հրկիզել է ոստիկանական մեքենա և հարձակվել ոստիկանների վրա:

 

Սան Պաուլոյում ևս ցուցարարները հարձակվել են խանութների վրա:

Ոստիկանությունն ի պատասխան պղպեղ և արցունքաբեր գազ է կիրառել, մի քանի մարդ ձերբակալվել է:

 

Նախորդ շաբաթ ցույցերը ևս ավարտվել էին անկարգությամբ, ինչի կրկնությունից վախենալով շատ բանկեր և խանութներ վահաններով ծածկել էին իրենց դռներն ու պատուհանները:

 

Ուսուցչի օրվա առիթով բրազիլացի ուսուցիչները պահանջել են աշխատավարձերի բարձրացում: