ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպաններն այցելել են հիվանդանոցում գտնվող Յուլյա Տիմոշենկոյին
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթն ու Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին այսօր հանդիպում են ունեցել ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Դիվանագետների հանդիպումն Ուկրաինայի նախկին վարչապետի հետ տևել է երեք ժամ։
Խարկովի հիվանդանոցում կայացած հանդիպումից հետո դիվանագետները հրաժարվել են խոսել լրագրողների հետ։
«Մենք չենք մեկնաբանելու Տիմոշենկոյի հետ մեր խոսակցությունը։ Մենք խոսելու ենք ղեկավարության հետ»,-ասել է Տոմբինսկին։










