Մահվան ելքով ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes Benz միկրոավտոբուսը գլորվել է Որոտանի ձորը

17:52 • 16.10.13

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 252-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Mercedes Benz-ը հաշվառված է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դեմիրճյան 31 տան հասցեում գրանցված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում: Ոստիկանությունը պարզում է մահացածների, վարորդի և վիրավոր անձանց ինքնությունը։

Մանրամասներն՝ այստեղ։