Վերջին տասնամյակի ամենաուժեղ թայֆունը Ճապոնիայում 13 մարդու կյանք է խլել
Առնվազն 13 մարդ է զոհվել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերը պատուհասած ուժգին թայֆունի հետևանքով, հայտնում է Yahoo News-ը:
Սա 2004-ից ի վեր ամենահզոր թայֆունն է, որ գրանցվել է այդ երկրում: Ուստի, զոհերի թիվը, ըստ ամենայնի, կաճի: Երկրի հարավում 50 մարդ էլ անհետ կորած է համարվում:
«Ուիֆա» անունով թայփունը սողանքների պատճառ է դարձել. մարդիկ նույնիսկ չեն հասցրել դուրս գալ իրենց տներից:










