Վուդի Ալենը նոր ֆիլմ է նկարահանում
Մինչ վարձույթում շարունակում է մնալ Վուդի Ալենի վերջին «Հասմիկ» ֆիլմը՝ Ալեք Բոլդուինի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ, ամերիկացի ռեժիսորը հայտարարել է իր նոր ֆիլմի անվանումը՝ «Magic In The Moonlight», գրում է buro247.ru-ն։
Սա արդեն Ալենի 2-րդ ֆիլմն է վերջին երեք տարվա ընթացքում, որը նա նկարահանում է Ֆրանսիայում, օսկարակիր «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմից հետո։
«Magic In The Moonlight» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայի հարավում։ Սյուժեն գաղտնի է պահվում, սակայն առաջին պաշտոնական կադրերի հիման վրա կարելի է ենթադրություններ անել. Քոլին Ֆյորթը, Էմմա Սթոունը և Մարշա Գեյ Հարդենը գտնվում են առանձնատանը՝ 1930-ականների հագուստով։
Ֆիլմի պրոդյուսերներն են Վուդի Ալենի վաղեմի գործընկերները՝ Լեթի Արոնսոնը և Սթիվեն Թենենբաումը։
«Magic In The Moonlight»-ը կդառնա ռեժիսորի 47-րդ ֆիլմը։ Նա 23 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի և 4 անգամ ստացել այն։












