Արմեն Երիցյանը բանակցում է տղամարդու հետ, որպեսզի վերջինս իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի (տեսանյութ)

23:08 • 16.10.13

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հոկտեմբերի 16-ին, ժամը 16.31-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ փորձում է ցած նետվել: 

 

Դեպքի վայր էին մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ հրշեջ ջոկատը, որոնք կանչի վայր են հասել ժամը 16.38-ին:

 

Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները տեսել են ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, ով նրանց հետ միասին բանակցությունների արդյունքում կարողացել է համոզել, որպեսզի 28-30 տարեկան տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի:

 

Մանրամասները՝ տեսանյութում: