Մոսկվայում սպանության համար մեղադրվող ադրբեջանցին ընդունել է մեղքը
Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը հարցաքննության ընթացքում ընդունել է մեղքը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել են ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունից։
Օրհան Զեյնալովը տեղափոխվել է մեկուսարան։
Կասկածյալ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր Կոլոմնա բնակավայրում և ուղղաթիռով տեղափոխվել էր Մոսկվա։ Նա ձերբակալվել է ՌԴ Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների աջակցությամբ։










