Adidas-ը ներկայացրել է 399 դոլար արժողությամբ «խելացի ժամացույցներ»

13:18 • 17.10.13

Հանրահայտ Adidas ընկերությունը ներկայացրել է «խելացի ժամացույցների» սեփական տարբերակը, որոնց արժեքը 399 դոլար է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով GigaOM-ին:

 

Սարքը նախատեսված է առաջին հերթին վազքի սիրահարների համար: Ժամացույցները կարող են ցույց տալ տիրոջ աշխարհագրական դիրքը, նրա շարժման արագությունը և չափել զարկերակը:

 

Արդեն հաղորդվում է, որ սարքը զինված է Bluetooth-ի, GPS-ի, WiFi-ի մոդուլներով: Ժամացույցների կառավարումն իրականացվում է սենսորային էկրանի և դիսփլեյի կողքը գտնվող կոճակի միջոցով:

 

Adidas-ի այդ սարքը վաճառքի կհանվի նոյեմբերի 1-ից:

Adidas-ը ներկայացրել է 399 դոլար արժողությամբ «խելացի ժամացույցներ»