Հանձնիր հին iPhone-ն ու նորը գնելու զեղչ ստացիր. Apple-ը Բրիտանիայում նոր ծրագիր է իրականացնում

18:22 • 17.10.13

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նոր ծրագիր է իրականացնում Մեծ Բրիտանիայում, որի շրջանակներում ցանկացած մարդ կարող է հանձնել իր հին iPhone-ն ու նոր iPhone գնելու համար մինչև 205 եվրոյի զեղչ ստանալ։ 

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հին սմարթֆոններն ընդունվում են ընկերության բոլոր պաշտոնական խանութներում, որտեղ համապատասխան ստուգումներից հետո որոշվում է դրանց արժեքը։
 

Հայտնի է, որ Apple-ը հին սմարթֆոնների որոշ մասեր կրկին կօգտագործի արտադրության մեջ։
 

«Բացի զգալի զեղչի առավելությունից, այս նախագիծն օգնում է շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը, քանի որ հեռախոսների մասերը վերամշակվում ու նորից օգտագործվում են»,-նշել է Apple-ի խոսնակը։
 

Հանձնիր հին iPhone-ն ու նորը գնելու զեղչ ստացիր. Apple-ը Բրիտանիայում նոր ծրագիր է իրականացնում