Աստղագետները հայտնաբերել են մեծ երկնաքար, որը 2032թ. կարող է բախվել Երկրին

10:06 • 17.10.13

2032թ. Երկրին կարող է բախվել 410 մետրանոց երկնաքար, որը հոկտեմբերի 12-ին հայտնաբերել են Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանի մասնագետները, հայտնում է Газета-ն՝ ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին հղումով։

 

Տիեզերական մարմինը ստացել է 2013 TV135 պայմանական անվանումը։ Աստղագետներն այն հայտնաբերել են աստղային երկնքի լուսանկարներն ուսումնասիրելու ժամանակ։

 

Այնուհետ հայտնագործությունը հաստատվել է մի շարք ռուսական, իտալական, բրիտանական և իսպանական աստղադիտարանների կողմից։

 

Ըստ նախնական տվյալների՝ 2032թ. օգոստոսի 26-ին այս երկնաքարը կարող է բախվել Երկրին։
 

Աստղագետները հայտնաբերել են մեծ երկնաքար, որը 2032թ. կարող է բախվել Երկրին