Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է տեղի հայ գործարարների հետ

10:04 • 17.10.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Անտվերպեն քաղաքում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել նրանց հետ Արցախում տարբեր ծրագրերին առնչվող հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
 

Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներին:


Բակո Սահակյանը նշել է, որ սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը եւ մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:


Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք: