Բրիտանացիները օրական մինչև 34 անգամ օգտագործում են սմարթֆոններն ու պլանշետները

19:04 • 17.10.13

Մեծ Բրիտանիայի բնակիչներն օրական մինչև 34 անգամ օգտագործում են իրենց սմարթֆոնները, նոութբուքերն ու պլանշետները, հայտնում է Газета.Ru-ն՝ Metro-ին հղումով, որն էլ մեջբերում է Internet Advertising Bureau-ի նոր հոտազոտության տվյալները:


Ինչպես նշում է աղբյուրը, բրիտանացիներն օրական միջինում 2 ժամ 12 րոպե են ծախսում ինտերնետին միացված որևիցէ սարքավորման հետ աշխատելիս:


Հարցմանը մասնակցած անձանց 52 տոկոսը խոստովանել է, որ նախընտրում է ստուգել իրենց սմարթֆոնը, քան «պարզապես նստել և խորհել», ասվում է հրապարակված հոդվածում:


Արևելյան Անգլիայի համալսարանի բժիշկ Սայմոն Հեմփթոնի խոսքով՝ հարցման արդյունքները վկայում են օգտատերերի շրջանում նոմոֆոբիայի (առանց բջջային սարքավորման մնալու վախ) զարգացման մասին:
 

Բրիտանացիները օրական մինչև 34 անգամ օգտագործում են սմարթֆոններն ու պլանշետները