Չինաստանում հատուկ նպատակով խավարասերներ են բուծում

22:18 • 17.10.13

Չինաստանի Ջիանգսու նահանգի ագարակներից մեկում խավարասեր են աճեցնում, որտեղից այս ամառ մեկ միլիոն խավարասերներ էին փախուստի դիմել, գրում է Business Insider-ը:

 

Խավասերներ աճեցնելու միտքը և մեկ միլիոն միջատների փախուստը ագարակից բավականին տարօրինակ էր հնչում. Los Angeles Times-ի թղթակցիցը փորձել է պարզել, թե ինչու են Չինաստանում խավարասերներ բազմացնում:


Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառը միջատի բուժիչ հատկությունն է: Ագարակատերերից մեկը, ով իր 6 տնտեսություններում 10 մլն խավարարասեր է աճեցնում, պարզաբանել է, որ վաճառում է միջատները, որոնք կիրառվում են չինական բժշկության մեջ:


Ագարակատիրոջ խոսքով չորացրած խավարասերների կես կգ-ի գինը վերջին տարվա ընթացքում 2 դոլարից հասել է 20 դոլարի:
 

Չինաստանում հատուկ նպատակով խավարասերներ են բուծում