Էլ Դորադոյի հարստությունները ցուցադրության են հանվել Լոնդոնում (լուսանկարներ)
Դարեր շարունակ մարդկությունը հավատացել է Էլ Դորադո առեղծվածային բնակավայրի լեգենդին. բազմաթիվ գանձեր որոնողներ, ցանկանալով հայտնաբերել ոսկուց պատրաստված բնակավայրը, որը թաքնված է Հարավային Ամերիկա մայրցամաքում, կորցրել են իրենց կյանքը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, որոշներն էլ հավատում են, որ Էլ Դորադոն ոչ թե բնակավայր է, այլ ոսկու փոշով պատված մի մարդ, ում անգին դին թաղված է հեռու մի վայրում։
Սակայն ո՛չ տարածքը, և ո՛չ էլ ոսկեպատ մարդը երբևէ չեն հայտնաբերվել՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով Էլ Դորադոյի առեղծվածը։
Այսօր լոնդոնյան հանրահայտ British Museum-ում ցուցադրության են հանվել անչափ ուշագրավ նմուշներ, որոնք պատրաստված են ոսկուց ու գանձեր որոնողների կողմից հայտնաբերվել են Էլ Դորադոյի որոնման աշխատանքների ժամանակ։
Դրանց մեծ մասը հայտնաբերվել են հարավամերիկյան ջունգլիներում։



















