ԵՄ-ն ԽՍՀՄ-ի պես կփլուզվի. Մարին լը Պեն

12:38 • 17.10.13

Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենն այն կարծիքին է, որ Եվրոպական միությանը սպասվում է Խորհրդային Միության ճակատագիրը, այլ կերպ ասած՝ ԵՄ-ն փլուզվելու է, գրում է РИА-Новости-ն։

 

«Եվրոպական միությունը, ինչպես որ ԽՍՀՄ-ը, «վերանորոգման» ենթակա չէ։ Ես ցանկանում եմ Եվրոպան վերադարձնել ինքնիշխան պետությունների միության կարգավիճակին»,-ասել է քաղաքական գործիչը, ով 2012թ. Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը։

 

Ծայրահեղ աջակողմյան ուժերի առաջնորդը վստահ է, որ ԵՄ-ին հաջորդող Եվրոպային բարգավաճում է սպասվում։

 

Մինչդեռ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն անհանգստությունէ հայտնել առ այն, որ ԵՄ-ի երկրներում պոպուլիստ քաղաքական գործիչների, այդ թվում նաև ծայրահեղ աջակողմյան հոսքի ներկայացուցիչների դիրքերն ամրապնդվում են։

 

Ռոմպեյը ենթադրում է, որ 2014թ. մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի  ընտրությունները բացառիկ բարդությոն են ունենալու։