Օրհան Զեյնալովին ռուս իրավապահներին է հանձնել ադրբեջանական սփյուռքը. Коммерсантъ

10:32 • 17.10.13

Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովին ռուս իրավապահներին է հանձնել ադրբեջանական սփյուռքը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Կոմերսանտ» թերթին:

 

Թերթը գրում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներին սպառնացել են խոչընդոտներ ստեղծել իրենց բիզնեսում:

 

Իրենց հերթին գործարարները համերկրացիներին խոստացել են իրենց կորուստները ստանալ նրանցից, ովքեր կօգնեն Զեյնալովին: Քիչ ժամանակ անց անվտանգության ծառայության աշխատակիցներին հայտնել են, որ կասկածյալը թաքնվում է Րյազանում՝ իր բարեկամների մոտ, և պատրաստվում է գնալ Կոլոմնա: Զեյնալովին ձերբակալել են հոկտեմբերի 15-ին։