Բրիտանացի հրշեջները սերենադ են երգել հայտնի դերասանուհի Ջուդի Դենչի պատվին (տեսանյութ)

20:14 • 17.10.13

Բրիտանացի հրշեջների արհմիության անդամները «Ֆիլոմենա» ֆիմլի պրեմիերայից առաջ երգել են դերասանուհի Դենչի համար, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Դենչը չորեքշաբթի ժամանել էր Odeon կինոթատրոնում ընթացող լոնդոնյան կինոփառատոնի շրջանակներում կայանալիք իր նոր ֆիլմի պրեմիերային: Երբ Դենչը անցնում էր կարմիր գորգի վրայով, նրան հարևան գարեջրատնից նկատել էին հրշեջները, ովքեր այդտեղ խմում էին թոշակների նվազեցման դեմ բողոքի ակցիայից հետո:


Տեսնելով դերասանուհուն, հրշեջները սկսել են բղավել «Ջուդի, մենք քեզ սիրում ենք», ինչպես նաև նրա պատվին երգել են The Beatles խմբի «Hey Jude» երգը: