Իրանում հնագույն շումերական «ծրարներ» են հայտնաբերվել (լուսանկարներ)
Իրանի արևմուտքում կավե գնդաձև մարմիններ են հայտնաբերել, որոնք ստեղծվել են շումերական գրերից 200 տարի առաջ: Այս գնդերը, որոնց ներսում տարբեր երկրաչափական իրեր են եղել, հնագետներն անվանել են հնագույն «ծրարներ», իսկ որոշ ԶԼՄ-ներ դրանք «տեղեկատվության առաջին կրիչներ» են անվանել, հայտնում է Вести.Ru-ն:
Խոսքը գնում է մի քանի տասնյակ տարբեր չափսերի գնդաձև խոռոչների մասին, որոնց տրամագծերը տատանվում են 4-23սմ-ի միջև: Դրանք հայտնաբերվել են անցյալ դարի կեսերին և երկար ժամանակ պահպանվել են թանգարանի պահեստներում, քանի դեռ Չիկագոյի Արևելյան ուսումնասիրությունների ինստիտուտի գիտնականները չէին որոշել պարզել, թե ինչ կա դրանց ներսում:
Կավե հնությունները չկոտրելու համար գիտնականները դրանց պարունակությունը ուսումնասիրել են համակարգչային տամոգրաֆիայի միջոցով: Ապա համեմատելով Միջագետքի պատմության տվյալները ստացված տեղեկությունների հետ՝ վերջիններս եզրակացրել են, որ գնդի ներսում տարբեր չափսերի երկրաչափական նշաններ են պահվել:
Գիտնականները հաշվել են 14 էլիպսաձև, շրջանաձև, կոնանման և բրգանման նշաններ, որոնք կիրառվել են առևտրի և արտադրության ոլորտում՝ ապրանքները հաշվառելու համար:














