Քենիայում ռնգեղջյուրների եղջյուրների վրա միկրոչիպեր կտեղադրեն
Որսագողության դեմ պայքարի շրջանակներում Քենիայում ռնգեղջյուրների եղջյուրների մեջ էլեկտրոնային միկրոչիպեր կտեղադրվեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չիպերը կներդրվեն ոչ միայն ողջ ռնգեղջյուրների, այլ նաև սպանված կենդանիների եղջյուրների մեջ:
Այս համակարգը կգործի ռնգեղջյուրների ԴՆԹ տվյալների բազայի հետ միասին, որպեսզի կարողանան գտնել չարագործներին, ինչպես նաև իրավապահներին օգնել հայտնաբերել քրեական խմբավորումներին, որոնք զբաղվում են որսագողությամբ և արգելված ապրանքների վաճառքով:










