«Տրանսֆորմերների» նկարահանումների ժամանակ հարձակվել են ռեժիսոր Մայքլ Բեյի վրա

18:54 • 17.10.13

Հոնկոնգում հարձակում են գործել ամերիկյան կինոռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Բեյի վրա «Տրանսֆորմերներ-4» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հաղորդում է Газета.Ru-ն՝ New York Daily News-ին հղումով:


Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեժիսորին են մոտեցել երկու եղբայրներ՝ 27 և 28 տարեկան, և 100 հոնկոնգյան դոլար են պահանջել (մոտ 12 900 ԱՄՆ դոլար): Բեյը հրաժարվել է տալ գումարը, ինչից հետո տղամարդկանցից մեկը հարվածել է ռեժիսորի դեմքին:


Երիտասարդները ձերբակալված են: Մայքլ Բեյին բժշկական օգնություն են ցուցաբերել, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց վերջինս հրաժարվել է: