Անչափահաս մայրերի երեխաները դժվար են խոսել սովորում

10:16 • 17.10.13

Կանադացի գիտնականները պարզել են, որ անչափահաս մայրերի երեխաները դժվար են խոսել սովորում, գրում է gazeta.ru-ն:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ երեխաներին դժվար է խոսել սովորել ընդհուպ մինչև հինգ տարեկան հասակը:

 

Գիտնականները նման եզրահանգման են եկել ուսումնասիրության արդյունքներով, որի մասնակից է դարձել Կանադայի տարածքում 2000-ից 2001 թվականների ընթացքում ծնված մոտ 19 հազար երեխա:

 

Նշված խնդրի պատճառը, գիտնականների կարծիքով, նման մայրերի անկարողությունն է լիարժեքորեն դաստիարակել երեխային:

Անչափահաս մայրերի երեխաները դժվար են խոսել սովորում