ՔԶԱԿ-ի փորձագետները Սիրիայում քիմիական զենքի 11 կայան են այցելել

10:52 • 17.10.13

Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները Սիրիայում քիմիական զենքի 11 կայան են այցելել՝ ևս մեկ քայլով մոտենալով երկրի ունեցած զանգվածային ոչնչացման զենքի պաշարի վերացմանը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ՔԶԱԿ-ն ունի փորձագետների 60 հոգանոց թիմ, ովքեր իրենց աշխատանքը սկսել են հոկտեմբերի 1-ից։

 

Ըստ կազմակերպության տվյալների, ընդհանուր առմամբ Սիրիայում կա 20 քիմիական զենքի արտադրման կայան, որոնք ռուս-ամերիկյան համաձայնության շրջանակներում պետք է վերացվեն մինչ 2014թ. հունիսը։