Ֆուտբոլիստ Պելեն 1700 դոլար արժողությամբ գիրք է ներկայացրել
Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն ներկայացրել է իր նոր գիրքը, որը նվիրված է իր սպորտային կարիերային։ Գիրքը կոչվում է «1283»՝ իր խփած գոլերի քանակով, հայտնում է pravda.ru-ն։
Գիրքը հրատարակվել է սահամանափակ քանակությամբ, վաճառքում կլինի միայն 1283 օրինակ։ Գրքի արժեքն է 1700 դոլար, իսկ կշռում է այն 15 կգ։
Դրանում հավաքված են լուսանկարներ, որոնցում պատկերված է Պելեն իր կարիերայի տարբեր պահերի։
Ցանկացողների համար հասանելի կլինի նաև գրքի հատուկ հավաքորդային տարբերակը՝ 2600 դոլար արժողությամբ։










