Հրապարակվել են ինժեներական արվեստին նվիրված լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները
Հրապարակվել են ինժեներական արվեստի բազմազանությունը ցուցադրող լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները: Լազերային լույսի և միկրոսկոպիկ սարքերի միջոցով ստեղծված լուսանկարները պատկերում են հեղուկ բյուրեղների և Լոնդոնի մետրոյի գեղեցկությունը, գրում է Daily Mail-ը:
Ինժեներական արվեստի ամենամյա լուսանկարչական մրցույթին մասնակցելու համար ավելի քան 150 հայտ է ներկայացվել Քեմբրիջի համալսարանի համապատասխան բաժին:
Մրցույթի նպատակն է ապացուցել, որ տեխնիկան և ճարտարագիտությունը միայն մեքենաներն ու սարքավորումները վերանորոգելու կամ կամուրջներ կառուցելու մասին չէ:










