Renault-ն ներկայացրել է «Տերմինատորի» ազդեցության տակ ստեղծված իր նոր մեքենան

00:19 • 17.10.13

Յոհանեսբուրգի ավտոսրահում Renault ընկերությունը ներկայացրել է կոնցեպտուալ քրոսսովեր, որը պատրաստված է Duster մոդելի հիմքի վրա: Ըստ ընկերության ներկայացուցիչների, նորության հեղինակները ոգեշնչվել են «Խենթ Մաքսը» և «Տերմինատոր» ֆիլմերից, ինչպես նաև «Դաքար» ռալլիից, հաղորդում է Мотор-ը:

 

 

Detour մեքենայի թափքը ներկված է 2 գույնով, այն նաև ունի նոր դիմային լուսարձակներ, ռադիատորի նոր քողարկիչ, մգեցված ապակիներ և այլ նորարարություններ:

 

 

Հայտնի չէ, թե ինչ շարժիչով կզինվի մեքենան: Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացված նոր Duster-ը ուներ 1.2լ բենզինային շարժիչ՝125 ձիաուժ հզորությամբ:


 

Renault-ն ներկայացրել է «Տերմինատորի» ազդեցության տակ ստեղծված իր նոր մեքենան