Ամերիկացիներն արևային մարտկոցներով աշխատող ռոբոտ-թռչուն են ստեղծել (տեսանյութ)

19:48 • 17.10.13

Մերիլենդի համալսարանի ինժեներները ստեղծել են Robo Raven III անօդաչու թռչող սարքը, որի էլեկտրոնային համակարգերի սնուցումը տեղի է ունենում արևային մարտկոցների շնորհիվ, տեղեկացնում է Lenta.ru-ն:


Ռոբոտ-սարքը համալրված է շարժական թևերով, որոնք նմանակում են թռչնի թևերը: Արևային մարտկոցները տեղակայված են թևերի վերին մակերեսին:


Նոր անօդաչու սարքի փորձարկումները հաջող են անցել, սակայն ինքը՝ սարքը, կատարելագործման կարիք ունի: Սարքի խնդիրը կայանում է նրանում, որ արևային մարտկոցները անամպ եղանակին կարող են արտադրել 3,6 վատտ էլեկտրաէներգիա, մինչդեռ Robo Raven III-ի էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է շուրջ 30 վատտ: 


 

Ամերիկացիներն արևային մարտկոցներով աշխատող ռոբոտ-թռչուն են ստեղծել (տեսանյութ)