Զակ Սնայդերը մուլտֆիլմ է նկարահանել Սուպերմենի 75-ամյա հոբելյանի պատվին (տեսանյութ)
Սուպերմենը տոնում է իր հոբելյանը. այդ հայտնի հերոսը դառնում է 75 տարեկան։ «Պողպատե մարդը» ֆիլմի ռեժիսոր Զակ Սնայդերը մասնակցել է կարճամետրաժ մուլտֆիլմի ստեղծմանը, որը ծանոթացնում է հերոսի կյանքի գլխավոր պատմությանը, գրում է filmpro.ru-ն։
Ռեժիսորներ Զակ Սնայդերն ու Բրյուս Թիմը, ստանալով Warner Bros. Animation ընկերության աջակցությունը, ստեղծել են կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որում ներկայացված է ինչպես ամենաառաջին Սուպերմենի կերպարը, այնպես էլ Հենրի Կավիլի կերտած կերպարը։










