Թուրքիան հարված է հասցրել սիրիացի զինյալներին
Թուրքական բանակը հարված է հասցրել սիրիացի զինյալների դիրքերին, որոնք կապ ունեն «Ալ-Կաիդայի» հետ։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակման թիրախում եղել են այն օբյեկտները, որոնք գտնվում են ջիհադիստական խմբավորումների վերահսկողության տակ։
Թուրքիան հարձակման է ենթարկել զինյալների դիրքերն այն բանից հետո, երբ զինյալների հրետանային արկերը պայթել են թուրքական Քիլիս քաղաքի մոտակայքում։ Չնայած ըստ որոշ տվյալների՝ դա պատահական կրակ է եղել։
Լրագրողների հաղորդմամբ՝ նշված անունը ցույց է տալիս, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչում է Սիրիայում «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորումների գոյությունը:










